09:10  ,  21 փետրվարի, 2018

Չեմպիոնների լիգա․ Օրվա խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում փետրվարի 21-ին կանցկացվեն վերջին 2 առաջին խաղերը։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի իսպանական «Սեւիլիային», իսկ ուկրաինական «Շախտյորը» կընդունի իտալական «Ռոմային»։

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։45-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 23։45

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 23։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում