18:14  ,  20 փետրվարի, 2018

Գվարդիոլա․ «Մանչեսթեր Սիթին» ընդունում է իր պարտությունը եւ շնորհավորում հաղթողին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Անգլիայի երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ուիգանից» կրած սենսացիոն պարտությունը։

«Շնորհավորում եմ «Ուիգանին»։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, սակայն սխալ թույլ տվեցինք։ Այս խաղը նման էր եզրափակիչի։ «Մանչեսթեր Սիթին» ընդունում է պարտությունը եւ շնորհավորում հաղթողին։

Իհարկե, նրանք ունեցան միայն մեկ դիպուկ «կրակոց»։ Ես չեմ զղջում, թե ինչպես մենք խաղացինք։ Աշխատասիրությունն ու ցանկությունը բարձր մակարդակի վրա էր։ Առաջին հերթին պետք է խոսել խաղացողների ձգտման մասին, իսկ հետո նոր արդյունքի։ Հիմա մենք հանգստանում ենք եւ կպատրաստվենք Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպան Ֆաբիան Դելֆի հեռացման պատճառով «Մանչեսթեր Սիթին» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել էր 10 ֆուտբոլիստներով: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտվել էր նվազագույն հաշվով եւ լքել պայքարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս