12:30  ,  20 փետրվարի, 2018

«Ֆուտզալ բիզնես լիգա». «Բ» մրցաշարի հաղթողը կստանա խոշոր դրամական պարգեւ

«Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարի հայտերի ընդունումը շարունակվում է եւ կավարտվի փետրվարի 25-ին։ Մրցաշարին մասնակցելու է նաեւ լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը։

«Ֆուտզալ բիզնես լիգայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Բ» մրցաշարի հաղթողը կստանա խոշոր դրամական պարգեւ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Դինամո» մարզադահլիճում ավարտվել էր «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Ա» մրցաշարը։ Հայտերի ընդունման վերաբերյալ տեղեկությունների համար զանգել 095109999 համարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում