11:40  ,  20 փետրվարի, 2018

Երկրպագուները թենիսի գնդակներ են նետել Բունդեսլիգայի խաղի ժամանակ (ֆոտո)

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եւ Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգի» միջեւ Բունդեսլիգայի 23-րդ տուրի խաղում երկպագուներն անցկացրել են բողոքի ակցիա, որի պատճառով հանդիպումը որոշ ժամանակով դադարեցվել է։

Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման ժամանակ դաշտի տերերի երկրպագուները խաղադաշտ են նետել թենիսի գնդակներ ու թղթեր։ «Այնտրախտի» ֆանատները դժգոհ են, որ հանդիպումն անցկացվել է երկուշաբթի օրը։ Սովորաբար Գերմանիայի առաջնության խաղերն անցկացվում են հանգստյան օրերին։ 

Հիշեցնենք, որ այդ խաղում «Այնտրախտը» հաղթել էր 2։1 հաշվով եւ 39 միավորով բարձրացել երրորդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով