11:15  ,  20 փետրվարի, 2018

Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակով է մեկնարկել Ստրանջայի մրցաշարում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած բռնցքամարտի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, որը մեկնարկել է հաղթանակով։ Նա բացահայտ առավելությամբ հաղթել է Չինաստանի ներկայացուցիչին, փոխանցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 20-ին ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա են մեկնել 7 բռնցքամարտիկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում