10:05  ,  20 փետրվարի, 2018

Արսեն Բեգլարյանը եւս մեկ «մրցակից» ունեցավ «Ալաշկերտում»

Չեռնոգորիան ներկայացնող դարպասապահ Անդրիյա Դրագոեւիչը համալրել է «Ալաշկերտը», հայտնում է ակումբի կայքը։

26-ամյա դարպասապահը հանդես է եկել սերբական «Դինամո», «Մլադենովաց» եւ ՕՖԿ, բոսնիական «Վելեժ», ալբանական «Վլաժնիա» եւ Կիպրոսի «Կարմիոտիսա» թիմերում: Կիպրոսում նա խաղացել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանի եւ Դավիթ Մանոյանի հետ:

Չեռնոգորիայի Մ-17 և Մ-19 հավաքականներում հանդես եկած Անդրիյա Դրագոեւիչի նախորդ ակումբը տեղի «Գրբալն» էր, որի կազմում նա 15 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում:

Այս օրերին դարպասապահը «Ալաշկերտի» կազմում մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի չեմպիոնը 1.5 տարվա պայմանագիր էր կնքել նաեւ սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչի հետ։ «Ալաշկերտում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով