12:44  ,  20 փետրվարի, 2018

«Կուբանի» մարզիչ․ «Ալաշկերտը» հետաքրքիր թիմ է

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչ Եվգենի Կալեշինը մեկնաբանել է ստուգողական խաղում Երեւանի «Ալաշկերտի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը Թուրքիայի Բելեկ քաղաքում ընթացող հավաքի ընթացքում։

«Իրոք, հետաքրքիր թիմ է, որը խաղում է որակյալ ֆուտբոլ։ Կածում եմ՝ ովքեր հետեւում էին այսօրվա խաղին, տեսան 2 տարբեր սխեմաներ, որոնք աշխատեցին։ Թե՛ մենք, թե՛ մրցակիցն ունեցանք հետաքրքիր պահեր։ Մենք խփեցինք մեր գոլը, երեւի, այդ պատճառով էլ հաղթեցինք։ Որակյալ մրցակից ու որակյալ հանդիպում։ Շատ լավ է, որ մենք այս խաղին մոտեցանք մարտական տրամադրվածությամբ։ Թիմը կատարեց իր առջեւ դրված առաջադրանքները»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Կուբանի» կայքը։

Հիշեցնենք, որ թուրքական հավաքի վերջին ստուգողական խաղն «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 22-ին՝ մրցելով ղազախական «Ատիրաուի» հետ:

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում