01:37  ,  20 փետրվարի, 2018

Բունդեսլիգա. «Այնտրախտն» ուժեղ էր փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգից»

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ընդունեց փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

«Այնտրախտը» 39 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից»: «ՌԲ Լայպցիգը» 38 միավորով 5-րդն է: Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող Լեւերկուզենի «Բայերը»: Առաջատարը «Բավարիան» է՝ 59:

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Այնտրախտ Ֆ.» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2:1

Թիմոթի Չենդլեր, 22, Քեւին-Պրինս Բոատենգ, 26 - Ժան-Քեւին Օգուստեն, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում