23:36  ,  19 փետրվարի, 2018

«Վոլֆսբուրգը» մնաց առանց գլխավոր մարզիչի

47-ամյա Մարտին Շմիդտը հեռացել է գերմանական «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ղեկավարությունը փորձել է չընդունել նրա հրաժարականը, սակայն չի հասել հաջողության:

Գերմանիայի առաջնության 23 տուրից հետո «Վոլֆբսուրգը» 24 միավորով 14-րդ տեղում է: 23-րդ տուրում թիմը Շմիդտի ղեկավարությամբ 1:2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»:

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Վոլֆսբուրգը» 0:1 հաշվով պարտվել էր «Շալկեին» եւ դուրս մնացել պայքարից:

50-ամյա շվեյցարացի մասնագետը «Վոլֆսբուրգը» գլխավորել էր 2017թ. սեպտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում