22:51  ,  19 փետրվարի, 2018

Մեսիին Լոնդոնում դիմավորել է Լինեկերը 4 որդիների հետ (ֆոտո)

Իսպանական Պրիմերայի առաջատար «Բարսելոնան» մեկնել է Լոնդոն՝ Անգլիայի չեմպիոն «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին: Օդանավակայանում կատալոնական ակումբին եւ անձամբ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին դիմավորել է Անգլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին աստղ Գարի Լինեկերը, որն այժմ ֆուտբոլային փորձագետ է բրիտանական հեռուստատեսությունում:

57-ամյա Լինեկերը օդանավակայանում եղել է չորս որդիների հետ: Ինստագրամում նա գրել է, որ խոստումը կատարել է եւ վերջապես կազմակերպել է որդիների համար հանդիպում Մեսիի հետ:

«Չելսի» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում