22:42  ,  19 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» գրավիչ առաջարկ կանի «Ռեալին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը ամռանը կլինի Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը, հաղորդում է Goal.com-ը: Անգլիական ակումբը հունվարին արդեն դիմել է Արքայական ակումբին առաջարկով, սակայն ապարդյուն: Ամռանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը գրավիչ առաջարկ կանի «Ռեալին» եւ ֆուտբոլիստին:

Մոուրինյոն նշել էր, որ Մայքլ Կարիկի հեռանալուց հետո ամռանը առաջնային խնդիրը կլինի կիսապաշտպանությունը ուժեղացնելը:

Չի բացառվում, որ Տոնի Կրոսի տրանսֆերը հաջողացնելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» թույլ տա իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխությունը «Ռեալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս