21:39  ,  19 փետրվարի, 2018

Օլիմպիական չեմպիոն Սերգեյ Լիտվինովը հանկարծամահ է եղել հեծանիվ վարելիս

Սոչիում մարզումից հետո հեծանիվ վարելիս հանկարծամահ է եղել 1988թ. Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն (մուրճի նետում), մարզիչ Սերգեյ Լիտվինով ավագը: 60-ամյա Լիտվինովը Սոչիում մասնակցում էր նետորդների մարզումային հավաքին, հաղորդում է rusathletics.info-ն: Կանչով ժամանած շտապօգնությունը փրկել չեմպիոնի կյանքը չի կարողացել:

Լիտվինով ավագը նաեւ Մոսկվայի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի նախկին ռեկորդակիր: Մարզիկի կարիերայի ավարտից հետո Լիտվինովը զբաղվում էր մարզչական աշխատանքով: Նրա որդին՝ Սերգեյ Լիտվինով կրտսերը, մուրճի նետման Եվրոպայի բրոնզե մեդալակիր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում