21:02  ,  19 փետրվարի, 2018

«Ալաշկերտը» պարտվեց «Կուբանին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Թուրքիայի Բելեկ քաղաքում ընթացող մարզումային հավաքի ծրագրով փետրվարի 19-ին անցկացրեց երկրորդ ստուգողական հանդիպումը: Մրցակիցը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող Կրասնոդարի «Կուբանն» էր, որը հաղթեց նվազագույն հաշվով՝ գոլ խփելով 7-րդ րոպեին, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտ». Օգնյեն Չանչարեւիչ, Դինո Շկվորց, Դանիել Ստոյկովիչ, Տարոն Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Ուրոշ Նենադովիչ, Մարկո Յորդան:

Օրվա առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» 2:1 հաշվով հաղթել էր ուկրաինական «Հելիոսին»: Աչքի էին ընկել թիմի նորեկ, ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Շչերբակովը եւ Արտյոմ Սիմոնյանը, որը դիպուկ էր իրացրել 11 մետրանոցը:

Վերջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» փետրվարի 22-ին կհանդիպի Ղազախստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Ատիրաու» թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում