20:41  ,  19 փետրվարի, 2018

Հայնկես. «Բավարիան» պետք է լուրջ պատրաստվի «Բեշիկթաշի» դեմ խաղին

Թուրքական «Բեշիկթաշի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից առաջ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը պատմել է սպասելիքների մասին:

«Ես դիտել եմ «Բեշիկթաշի» խաղը «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում եւ շատ տպավորված եմ: Նրանք ունեն հետաքրքիր թիմ, եւ մենք պետք է լուրջ պատրաստվենք: Ես ուսումնասիրել եմ մրցակցին եւ կարող եմ ասել, որ նրանք ունենք բարձր մակարդակի փորձառու խաղացողներ եւ մարզիչ, որի ղեկավարությամբ ցուցադրում են լավ ֆուտբոլ: Զարմանալի չէ, որ «Բեշիկթաշը» խմբային փուլում հաղթել է բոլոր արտագնա հանդիպումներում: Հույս ունեմ, որ վաղը մենք կկարողանանք ցուցադրել մեր խաղը»,- Հայնկեսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Բավարիա» - «Բեշիկթաշ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում