19:31  ,  19 փետրվարի, 2018

Անչելոտին հրաժարվել է ՊՍԺ-ի առաջարկից

«Յուվենտուսի», «Միլանի», «Չելսիի», «Ռեալի», ՊՍԺ-ի, «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրաժարվել է դարձյալ գլխավորել ՊՍԺ-ն՝ փոխարինելով իսպանացի Ունաի Էմերիին, հաղորդում է բրիտանական Mirror-ը: Իտալացի մասնագետը ցանկանում է վերադառնալ Անգլիայի Պրեմյեր լիգա: Սպասվում է, որ ամռանը Լոնդոնի «Չելսին» պաշտոնանկ կանի իտալացի Անտոնիո Կոնտեին եւ առաջարկով կդիմի Անչելոտիին, որը «Չելսին» գլխավորել է 2009-2011 թվականներին: Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր:

58-ամյա Անչելոտին 2017թ. սեպտեմբերին Մյունխենի «Բավարիայից» հեռացվելուց հետո աշխատանք չունի:

Անչելոտին միակ մասնագետն է, որը գլխավոր մարզիչի պաշտոնում դարձել է Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի չեմպիոն:

Ֆոտո՝ twitter.com/FCBayern

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում