17:46  ,  19 փետրվարի, 2018

«Արսենալի» ռեկորդային պայմանագիրը «Էմիրեյթս» ավիաընկերության հետ

Լոնդոնի «Արսենալը» երկարաձգել է համագործակցությունը «Էմիրեյթս» ավիաընկերության հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023-2024 թվականների մրցաշրջանի ավարտը: Արաբական Միացյալ Էմիրությունների ընկերությունը կմնա տիտղոսային հովանավորը եւ խաղաշապիկների ու մարզումային հանդերձանքի վրա տեխնիկական հովանավոր Puma-ից բացի, կլինի միայն Fly Emirates գրությունը:

«Էմիրեյթսն» «Արսենալի» տիտղոսային հովանավորն է 2006 թվականից եւ ակումբի պատմության մեջ այսքան տեւական համագործակցությունը ռեկորդային է, գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ «Արսենալի» ստադիոնը եւս արաբական ավիաընկերության անվանումով է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում