17:11  ,  19 փետրվարի, 2018

Ռոնալդուն կրկնել է Ռաուլի ռեկորդը «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով «Բետիսի» դեմ Պրիմերայի 24-րդ տուրի խաղում, սահմանել է հերթական ռեկորդը։

33-ամյա Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրեց 264-րդ գոլային խաղը, որում խփում է նվազագույնը մեկ գոլ։ Այդ ցուցանիշով պորտուգալացին հավասարվեց իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլին, որը մինչեւ այս ռեկորդակիր էր «Ռեալի» կազմում անցկացրած գոլային խաղերով, հայտնում է Marca-ն։

Ռոնալդուն 2009-ից է հանդես գալիս Արքայական ակումբում, որի կազմում անցկացրել է 423 հանդիպում եւ խփել 431 գոլ։ Ռաուլը «Ռեալում» հանդես է եկել 1994-2010-ը՝ 738 խաղում դառնալով 322 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում