16:10  ,  19 փետրվարի, 2018

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա բոլոր խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայանալիք 1/8 եզրափակիչի առաջին խաղերի մրցավարներին։

Փետրվարի 20-ին կայանալիք «Չելսի» - «Բարսելոնա» խաղը կսպասարկի թուրք մրցավար Ջունեյթ Չակիրը, իսկ «Բավարիա» - «Բեշիկթաշ» խաղում կաշխատի ռումինացի Օվիդիու Հացեգանը։

Փետրվարի 21-ին անցկացվելիք «Շախտյոր» - «Ռոմա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել շոտլանդացի Ուիլյամ Կոլամը, իսկ «Սեւիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը վստահվել է ֆրանսիացի Կլեման Տուրպենի մրցավարական բրիգադին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում