15:45  ,  19 փետրվարի, 2018

Զիդան․ Խենթ հանդիպում էր

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բետիսի» նկատմամբ արտագնա հաղթանակը 5։3 հաշվով։

«Անչափ ուրախ եմ։ «Բետիսը» բարդ մրցակից է, բացի այդ, նրանք լավ աջակցություն են ստանում տրիբունաներից։ Մենք լավ սկսեցինք խաղը, սակայն հետո անկում նկատվեց։ Երբ խաղում ենք երկրորդ համարով, դա անհարմար է մեզ համար։ Երկրորդ խաղակեսում «Ռեալը» կատարեց հրաշալի աշխատանք։

Սա խենթ հանդիպում էր՝ այս ու այն կողմ։ Ինձ դուր է գալիս խաղի այդպիսի ընթացքը։ «Բետիսը» ֆանտաստիկ խաղ ցուցադրեց եւ դրվագներով կառավարում էր հանդիպումը։ Ես կհիշեմ մեր 5 գոլերը»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 45 միավորով չորրորդ տեղում է եւ 17 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից», որից մեկ խաղ քիչ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում