14:10  ,  19 փետրվարի, 2018

Ասենսիոն մտավ «Ռեալի» պատմության մեջ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի՝ «Բետիսի» դեմ Պրիմերայի 24-րդ տուրի խաղում խփած երկրորդ գոլն Արքայական ակումբի համար 6000-րդն էր Իսպանիայի առաջնությունում։

Այդ խաղում Ասենսիոն դարձել էր դուբլի հեղինակ, իսկ «Ռեալն» արտագնա հաղթանակ էր տարել 5։3 հաշվով։

Opta-ն ներկայացրել է Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» բոլոր հոբելյանական գոլերի հեղինակներին․

1-ին գոլ – Լազցանո, 1929 թվական

1000-րդ գոլ – Պահինյո, 1950 թվական

2000-րդ գոլ – Պակո Գենտո, 1963 թվական

3000-րդ գոլ – Խուանիտո, 1981 թվական

4000-րդ գոլ – Իվան Զամորանո, 1994 թվական

5000-րդ գոլ – Գուտի, 2008 թվական

6000-րդ գոլ – Մարկո Ասենսիո, 2018 թվական

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում