13:44  ,  19 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Ֆրանսիացի մարզուհու կուրծքը բացվել է գեղասահքի մրցման ժամանակ

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի կարճ ծրագրի մրցման ժամանակ Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաբրիելա Պապադիկիսի համազգեստը բացվել է, ինչից հետո երեւացել է նրա կուրծքը։ Չնայած դրան՝ մարզուհին շարունակել է ելույթը իր զուգընկեր Գիյոմ Սիզերոնի հետ եւ գրանցել երկրորդ արդյունքը։

«Ես անմիջապես զգացի դա, իսկ հետո աղոթում էի, որ շորս ամբողջությամբ չբացվի։ Դա շեղեց ինձ։ Օլիմպիական խաղերում այդպիսի միջադեպը սարսափելի է»,- ելույթից հետո ասել է Գաբրիելա Պապադիկիսը, փոխանցում է Փհենչհան-2018-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ կարճ ծրագրում աշխարհի ռեկորդով հաղթել էին կանադացիներ Տեսա Վիրտուն ու Սքոթ Մոյրը։ Պարային զույգերի ազատ ծրագրի մրցումը կկայանա փետրվարի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում