13:11  ,  19 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Պարային զույգերի կարճ ծրագրում գրանցվեց աշխարհի ռեկորդ

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի կարճ ծրագրում լավագույն արդյունքը գրանցել են կանադացիներ Տեսա Վիրտուն ու Սքոթ Մոյրը։ Նրանք հավաքել են 83,67 միավոր եւ թարմացրել աշխարհի ռեկորդը, որը եւս պատկանում էր նրանց։ 2017-ի հոկտեմբերին կանադական զույգը 82,68 միավորով ռեկորդ էր սահմանել Կանադայի Մեծ մրցանակ շարքի մրցամանը։

Փհենչհան-2018-ի պարային զույգերի ազատ ծրագրի մրցումը կկայանա փետրվարի 20-ին։

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը փետրվարի 22 հանդես կգա լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, դահուկորդներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանն արդեն ավարտել են պայքարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում