12:56  ,  19 փետրվարի, 2018

Բրազիլիայում խաղը դադարեցվել է 9 հեռացումներից հետո

Ֆուտբոլի Բրազիլիայի Բայա նահանգի առաջնության խաղերից մեկն անավարտ է մնացել։

«Վիտորիա» եւ «Բայա» թիմերի միջեւ խաղում հյուրերի իրացրած 11 մետրանոց հարվածից հետո սկսվել է զանգվածային բախում, որի հետեւանքով գլխավոր մրցավարը 5 խաղացողների հեռացրել է դաշտից (հյուրերի 3 խաղացող, տանտերերի՝ 2)։ Մի քանի րոպե անց կարմիր քարտ են ստացել եւս 2 խաղացողներ։  Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 13 րոպե առաջ էլ «Վիտորիան» զրկվել է եւս 2 խաղացողներից, եւ քանի որ թիմը մնացել է 6 ֆուտբոլիստներով, մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը։

Այդ խաղի վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ, գրում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում