12:27  ,  19 փետրվարի, 2018

Հայկ Բաբայանը նվաճել է պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր

Հրաձիգ Հայկ Բաբայանը նվաճել է Բուենոս Այրեսում կայանալիք 2018թ․ պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հունգարիայում ընթացող հրաձգության Եվրոպայի պատանեկան առաջնության 10մ օդամղիչ հրացան 60 կրակոց վարժությունում Բաբայանը հավաքել է 618,4 միավոր եւ գրավել 5-րդ տեղը, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայկը նախորդ պատանեկան Օլիմպական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանի կրտսեր եղբայրն է:

Ավելի վաղ պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան։

Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանա հոկտեմբերի 6-18-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում