12:11  ,  19 փետրվարի, 2018

NBA․ «Բոլոր աստղերի խաղում» հաղթել է Լեբրոն Ջեյմսի թիմը, օրվա լավագույն դրվագները

Լոս Անջելեսում կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոլոր աստղերի խաղը», որում մրցել են «Գոլդեն Սթեյտի» խաղարկող Ստիվեն Կարիի ու «Քլիվլենդի» հարձակվող Լեբրոն Ջեյմսի թիմերը։ Հաղթանակի է հասել Ջեյմսի թիմը՝ 148:145 (31:42, 45:36, 33:34, 39:33)։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը, որը հավաքել է 29 միավոր։ Նրա թիմակիցներից Կեւին Դյուրանտը վաստակել է 19 միավոր, իսկ Կայրի Իրվինգը՝ 12։

Ստիվեն Կարիի թիմում ամենաարդյունավետը եղել է 21 միավոր հավաքած Դեմար Դեռոզանը, իսկ «Գոլդեն Սթեյտի» առաջատարը հավաքել է ընդամենը 11 միավոր։

Լեբրոն Ջեյմսը կարիերայում երրորդ անգամ ստացել է «Բոլոր աստղերի խաղի» MVP մրցանակը։

Հանդիպումից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս