10:55  ,  19 փետրվարի, 2018

«Լիոնի» ֆուտբոլիստը գնդակով հարվածել է ստադիոնի աշխատակցի գլխին

«Լիոնի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսեմ Աուարը «Լիլի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի խաղում գնդակով հարվածել ստադիոնի անվտանգության աշխատակիցներից մեկի գլխին։

19-ամյա ֆուտբոլիստը, հայտնվելով խաղից դուրս վիճակում, զայրացած հարվածել է գնդակին, որը դիպել է խաղադաշտի հարեւանությանբ կանգնած աշխատակցին։ Դրա համար Ուսեմ Աուարը ստացել է դեղին քարտ։

Լիոնում կայացած հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Մինչեւ 65-րդ րոպեն դաշտի տերերն ունեցել են 2 գոլի առավելություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում