09:44  ,  19 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Նորվեգացի քյորլինգիստների տաբատները դարձյալ օրիգինալ են (ֆոտո)

Ինչպես նախորդ 2 ձմեռային Օլիմպիական խաղերում, այնպես էլ Փհենչհան-2018-ում քյորլինգի տղամարդկանց Նորվեգիայի հավաքականը հանդես է գալիս օրիգինալ համազգեստով։

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում նորվեգացի քյորլինգիստների տաբատները տարբերվում են նրանց մրցակիցների համազգեստներից։

Նորվեգիայի հավաքականը տաբատների «ակցիան» սկսել էր Վանկուվեր-2010-ում, իսկ Սոչի-2014-ում կրկնեց այն։

Փհենչհան-2018

Սոչի-2014

Վանկուվեր-2010

Քյորլինգի Նորվեգիայի հավաքականի խաղացողները 2014-ին Եվրոպայի առաջնությունից առաջ նկարահանվել էին թիմի գլխավոր հովանավոր Comfyballs-ի օրիգինալ գովազդում: Նորվեգացիների առաջադրանքը եղել էր սառույցի վրա տաբատ հագնելն՝ առանց ձեռքերի օգնության

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում