21:53  ,  18 փետրվարի, 2018

Անգլիայի երկրորդ դիվիզիոնի հետնապահը փրկվեց «Տոտենհեմի» դեմ խաղում

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմը» չկարողացավ հաղթել Անգլիայի երկրորդ դիվիզիոնի հետնապահ «Ռոչդեյլին»։ Խաղը կայացավ «Ռոչդեյլի» դաշտում եւ ավարտվեց 2։2 հաշվով։

Առաջին խաղակեսից հետո լոնդոնյան ակումբը հաշվի մեջ հետապնդողի դերում էր, սակայն ընդմիջումից հետո կարողացավ առաջ անցել հաշվի մեջ։ Հյուրերի պատասխան գոլը 59-րդ րոպեին խփեց վերջերս ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան։ Փոխարինման դուրս եկած անգլիացի հարձակվող Հարի Քեյնը 88-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով նաեւ առաջ մղեց «Տոտենհեմին», որն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը։

Այս ոչ ոքիի արդյունքում հաղթողը կորոշվի «Տոտենհեմի» դաշտում կայանալիք վերախաղարկումով։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի «Շեֆիլդ Ուենսդեյ» - «Սուոնսի» զույգի հաղթողի հետ։

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռոչդեյլ» - «Տոտենհեմ»՝ 2։2

Իան Հենդերսոն, 45, Ստիվեն Դեւիս, 90+3 – Լուկաս Մոուրա, 59, Հարի Քեյն, 88 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում