21:11  ,  18 փետրվարի, 2018

«Աթլետիկոն» հաղթեց Կոստայի ու Գամեյրոյի գոլերի շնորհիվ

Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական դաշտում 2:0 հաշվով ուժեղ գտնվեց Բիլբաոյի «Աթլետիկից»։ Մադրիդցիներից երկրորդ խաղակեսում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կեւին Գամեյրոն ու ու վերջերս թիմ վերադարձած Դիեգո Կոստան։

Այս հաղթանակից հետո երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն» վաստակեց 55 եւ 7 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից»։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աթլետիկո» - «Աթլետիկ»՝ 2:0

Կեւին Գամեյրո, 67, Դիեգո Կոստա, 80

«Ռեալ Սոսյեդադ» - «Լեւանտե»՝ 3։0

Խաբի Պրիետո, 10 (11մ), Խուանմի, 38, Սերխիո Կանալես, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում