19:55  ,  18 փետրվարի, 2018

«Նապոլին» դարձյալ շրջանցեց «Յուվենտուսին»

Իտալական A Սերիայի 25-րդ տուրում «Նապոլին» 1:0 հաշվով տնային հաղթանակ տարավ հետնապահների թվում գտնվող «Սպալի» նկատմամբ: Միակ գոլը խաղի սկզբնամասում խփեց բրազիլացի կիսապաշտպան Ալանը։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» շրջանցեց Թուրինի «Յուվենտուսին» եւ 66 միավորով վերադարձավ առաջին տեղ: Թուրինյան ակումբն ունի 65 միավոր, իսկ այս տուրում հաղթել էր «Տորինոյին»։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Նապոլի» - «Սպալ»՝ 1։0

Ալան, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում