18:55  ,  18 փետրվարի, 2018

«Ուրալը» գավաթային խաղում հաղթել է Մոսկվայի «Արարատին»

Կիպրոսում անցկացվող ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» նվազագույն հաշվով հաղթել է Մոսկվայի «Արարատին»։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հանդես է եկել «Ուրալի» մեկնարկային կազմում, իսկ հարձակվող Էդգար Մանուչարյանը չի մասնակցել հանդիպմանը:

«Ուրալը» 100 տոկոսանոց ցուցանիշով ավարտեց խմբային փուլը, իսկ փետրվարի 20-ին կայանալիք կիսաեզրափակիչոմ կմրցի Յարոսլավլի «Շիննիկի» հետ։ «Արարատը» կրեց երրորդ պարտությունը եւ լքեց պայքարը։

Հիշեցնենք, որ 2017-ին հիմնադրված «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որի 17-րդ տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»: «Ուրալը» ներկայացնում է Ռուսաստանի Պրեմյեր լիգան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում