Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 20-րդ տուրում «Վարդարը» սեփական դաշտում 3։0 հաշվով հաղթեց «Պոբեդային»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդես եկավ «Վարդարի» մեկնարկային կազմում, իսկ 37-րդ րոպեին բացեց հաշիվը։ Ընթացիկ առաջնությունում Բարսեղյանը գոլերի քանակը հասցրել է 6-ի, իսկ 81-րդ րոպեին փոխարինվել է։ Հաջորդ 2 գոլերը դաշտի տերերը խփեցին 73-րդ եւ 90-րդ րոպեներին։
Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը բացակայում էր «Վարդարի» հայտացուցակից։
Մակեդոնիայի գործող չեմպիոնը 42 միավորով երկրորդ տեղում է եւ 8 միավոր հետ է առաջատար «Շկենդիյայից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում