17:29  ,  18 փետրվարի, 2018

«Յուվենտուսը» հաղթեց դերբիում, Դիբալան վերադարձավ խաղադաշտ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 25-րդ տուրում տեղի ունեցած թուրինյան դերբիում «Յուվենտուսն» արտագնա հաղթանակ տարավ «Տորինոյի» նկատմամբ՝ 1։0: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն։

66-րդ րոպեին «Յուվենտուսի» կազմում փոխարինման դուրս եկավ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը վնասվածքի պատճառով դաշտից բացակայում էր հունվարի 6-ից։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Նապոլիին» եւ 65 միավորով բարձրացավ առաջին տեղ։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Տորինո» - «Յուվենտուս»՝ 0։1

Ալեքս Սանդրո, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում