16:49  ,  18 փետրվարի, 2018

«Տոսոնյին» պարտվելուց հետո «Բանանցը» ոչ ոքի խաղաց Վրաստանի գավաթակրի հետ

Թուրքական Բելեկում հավաքը շարունակող Երեւանի «Բանանցը» փետրվարի 18 ստուգողական հանդիպում անցկացրեց Վրաստանի գործող գավաթակիր «Չիխուրայի» հետ։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով։

Նախօրեին «Բանանցը» ստուգողական խաղ էր անցկացրել նաեւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ներկայացուցիչ «Տոսոնյի» հետ եւ պարտվել 0։4 հաշվով։ «Տոսնոյում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, որը չէր մասնակցել այդ հանդիպմանը։

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում