16:25  ,  18 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Մարտեն Ֆուրկադը՝ քառակի օլիմպիական չեմպիոն

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բիատլոնի մրցաշարի ընդհանուր մեկնարկով 15 կմ մրցումն ավարտվեց Սոչի-2012-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադի հաղթանակով։

Ֆրանսիացի մարզիկը միայն ֆոտոֆինիշի միջոցով գերազանցեց գերմանացի Սիմոն Շեմպին, որն արժանացավ արծաթե մեդալի։ Բրոնզե մեդալ նվաճեց Նորվեգիան ներկայացնող Էմիլ Հեգլե Սվենդսենը։

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում Մարտեն Ֆուրկադը ոսկե մեդալ էր նվաճել նաեւ բիատլոնի հետապնդում մրցաձեւում։

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր

Բիատլոն, տղամարդիկ, ընդհանուր մեկնարկ, 15 կմ

1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա) - 35.47,3 (2)
2. Սիմոն Շեմպ (Գերմանիա) – նույն ժամանակը (1)
3. Էմիլ Հեգլե Սվենդսեն (Նորվեգիա) +11,2 (2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում