15:18  ,  18 փետրվարի, 2018

Փհենչհան-2018-ի մասնակցի անհավանական մարզումը

Օլիմպիական խաղերի մամուլի ծառայությունը ներկայացրել է շվեյցարացի ֆրիսթայլիստ Անդրի Ռագետլիի անհավանական մարզման տեսանյութը։

19-ամյա մարզիկը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակցիներից է եւ հանդես կգա ֆրիսթայլի մրցաշարում։

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում վիճարկվում է մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում