13:25  ,  18 փետրվարի, 2018

Ալեքս Իվոբի․ Ես դեռ սովորում եմ Մխիթարյանի ու Օզիլի պես խաղացողներից

Լոնդոնի «Արսենալի» նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին, անդրադառնալով շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղին, խոսել է նաեւ իր ակումբակիցներ Հենրիխ Մխիթարյանի եւ Մեսու  Օզիլի մասին:

«Ես դեռ երիտասարդ եմ եւ շարունակում եմ սովորել։ Ես դեռ սովորում եմ Մեսութ Օզիլի ու Հենրիխ Մխիթարյանի պես խաղացողներից։ Ամեն անգամ, երբ խաղում եմ, ես շնորհակալ եմ»,- 21-ամյա ֆոտբոլիստի խոսքը մեջբերում է independent.co.uk-ը։

Հիշեցնենք, որ Շվեդիայում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Արսենալի» պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել էր ձայների 63 տոկոսը եւ ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում