11:52  ,  18 փետրվարի, 2018

Դեւիդ Բեքհեմն ու Սերենա Ուիլյամսը հրավիրվել են Արքայազն Հարիի հարսանիքին

Անգլիայի հավաքականի նախկին ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն ու նրա կին Վիկտորիան հրավիրվել են Արքայազն Հարիի եւ Մեգան Մարկլի հարսանիքին, որը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 19-ին, հայտնում է Daily Mail-ը։

Հրավիրվածների թվում է նաեւ աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը հարսնացուի ընկերուհին է։

Հարսանիքին հրավիրվել են նաեւ ԱՄՆ-ի նախկին ու այժմյան նախագահները՝ Բարակ Օբաման ու Դոնալդ Թրամփը՝ իրենց կանանց հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում