10:55  ,  18 փետրվարի, 2018

Նորայր Ասլանյանը Հոլանդիայում գոլ է խփել փոխարինման դուրս գալուց 3 րոպե հետո

Ֆուտբոլի Հոլանդիայի առաջին դիվիզիոնի 25-րդ տուրում «Էմմենը» տանը 5։2 հաշվով հաղթել է «Դե Գրաֆսհապին»։

Դաշտի տերերի 5-րդ գոլը հանդիպման վերջին րոպեին խփել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը, որն աչքի է ընկել փոխարինման դուրս գալուց 3 րոպե հետո։ Դա 26-ամյա կիսապաշտպանի առաջին գոլն էր «Էմմենի» գլխավոր թիմ վերադառնալուց հետո։

Հիշեցնենք, որ Նորայր Ասլանյանը նախորդ տարվա վերջնամասում Երեւանի «Ալաշկերտից» էր տեղափոխվել հոլանդական ակումբ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ հոլանդական «Գրոնինգենում», «Զվոլեում», «Էմմենում», «Վիլլեմ Երկրորդում», «Ալմերե Սիթիում», «Թելսթարում»: Հայաստանի հավաքականում Ասլանյանը մասնակցել է 8 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում