02:00  ,  18 փետրվարի, 2018

«Վալենսիայի» կամային հաղթանակը հետնապահի հետ խաղում

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվեց հետնապահ «Մալագային» եւ միայն վերջնամասում կարողացավ կորզել հաղթանակ` 2:1: Մինչեւ 80-րդ րոպեն հյուրերը պարտվում էին 0:1 հաշվով:

«Վալենսիան» 46 միավորով երրորդ տեղում է եւ 4 միավոր առաջ է Մադրիդի «Ռեալից», որը երկու հանդիպում պակաս ունի:

«Մալագան» 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Մալագա» - «Վալենսիա»՝ 1:2

Բրաուն Իդեյե, 27 – Ֆրանսիս Կոկլեն, 80, Դանիել Պարեխո, 85, 11մ

Հեռացում՝ Իգնասի Միկել («Մալագա»), 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում