22:46  ,  17 փետրվարի, 2018

«Բարսելոնան» կրկնեց իր անպարտելի շարքի ռեկորդը Պրիմերայում

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի արտագնա խաղում «Էյբարին» 2:0 հաշվով հաղթելու շնորհիվ «Բարսելոնան» կրկնեց Պրիմերայում անպարտելի անընդմեջ հանդիպումների շարքը Պրիմերայում՝ 31 խաղ: Կատալոնական ակումբն այսպիսի նվաճում ունեցել էր նաեւ 2010-2011 թվականներին՝ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ:

Իսպանիայի առաջնությունների ռեկորդը պատկանում է «Ռեալ Սոսյեդադին»: 1979-1980 թվականներին այս թիմը չի պարտվել 39 խաղում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում