18:03  ,  17 փետրվարի, 2018

«Գանձասար–Կապանը» Կիպրոսում հաղթել է՝ 7։1

Կիպրոսում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում մրցել է շվեյցարական «Սիերեի» հետ։ Հայկական թիմն առավելության է հասել 7։1 հաշվով։

Առաջին խաղակեսում հաշիվը բացել է Դմիտրի Յաշինը, ընդմիջումից հետո դուբլ են ձեւակերպել Գեւորգ Նռանյանն ու փորձաշրջան անցնող Դավիթ Վիրիկոմը, մեկական գոլ էլ խփել են Վարդան Պողոսյանը եւ պոտենցիալ նորեկ, բոսնիացի կիսապաշտպան Հարուն Վելիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կապանյան թիմը փետրվարի 18-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Կիպրոսը ներկայացնող «Այա Նապա» թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում