01:52  ,  17 փետրվարի, 2018

Անգլիայի Գավաթ. «Չելսին» ու «Լեսթերը» քառորդ եզրափակիչում են

«Լեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Չելսին» դուրս եկան ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

«Չելսին» տանը 4:0 հաշվով պարտության մատնեց «Հալ Սիթիին»: Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Վիլիանը: Առաջին գոլը «Չելսիում» խփեց «Արսենալից» տեղափոխված ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն: Աչքի ընկան նաեւ իսպանացի Պեդրոն:

«Լեսթեր Սիթին» անգլիացի Ջեյմի Վարդիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Շեֆիլդ Յունայթեդին»:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Չելսի» - «Հալ Սիթի»՝ 4:0

Վիլիան, 2, 32, Պեդրո Ռոդրիգես, 27, Օլիվյե Ժիրու, 42

«Լեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1:0

Ջեյմի Վարդի, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում