00:19  ,  17 փետրվարի, 2018

Ֆեդերերը հաղթեց եւ վերադարձրեց աշխարհի առաջին ռակետի կոչումը, Աղասու շնորհավորանքը

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ռոտերդամի մրցաշարի կիսաեզրափակիչ եւ ապահովեց առաջին ռակետի կոչումը: Նա դարձյալ կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը փետրվարի 19-ին:

36-ամյա Ֆեդերերը 1 ժամ 19 րոպեում պարտության մատնեց հոլանդացի Ռոբին Հասեին՝ 4:6, 6:1, 6:1:

Ֆեդերերը կլինի ավագագույն առաջին ռակետը պատմության մեջ (36 տարեկան, 195 օրական): Նա գերազանցեց ամերիկահայ Անդրե Աղասու ռեկորդը՝ 33 տարեկան, 133 օրական:

Աղասին թվիթերյան գրառումով արդեն շնորհավորել է Ֆեդերերին՝ նշելով, որ նա հերթական նվաճումով շարունակում է բարձրացնել նշաձողը թենիսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով