21:37  ,  16 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պորտուգալացի կիսապաշտպան Մանուել Ֆերնանդեշը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն խաղացող: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությամբ, Ֆերնանդեշը ստացել է ձայների 73 տոկոսը:

Հիշեցնենք, որ արտագնա խաղում «Լոկոմոտիվը» Ֆերնանդեշի հեթ-տրիկի շնորհիվ 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նիցայի» նկատմամբ:

Երկրորդ տեղը գրավել է Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի հարձակվող Միշի Բատշուային՝ 11 տոկոս, երրորդը Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլն է՝ 10 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում