20:39  ,  16 փետրվարի, 2018

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողը

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացողը Չեմպիոնների լիգայում: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում, սենեգալցի ֆուտբոլիստը ստացել է ձայների 57 տոկոսը: «Պորտուի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում Սադիո Մանեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մանեն խփել է 6 գոլ:

Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն է՝ 29 տոկոս: Եռյակը եզրափակել է Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը՝ 11 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English