18:08  ,  16 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա. «Շիրակի» նախկին ֆուտբոլիստը խաղացել է «Զենիթի» դեմ (ֆոտո)

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում շոտլանդական «Սելթիկը» տանը նվազագույն հաշվով հաղթել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: «Սելթիկի» կազմում 73 րոպե անցկացրեց կոտդիվուարցի կիսապաշտպան Կուասի Էբուեն, որը նաեւ դեղին քարտ ստացավ: 20-ամյա ֆուտբոլիստը «Սելթիկ» է տեղափոխվել այս ձմռանը ռուսական «Կրասնոդարից»:

2014 թվականին Էբուեն համալրել էր Գյումրիի «Շիրակը»՝ մասնակցելով նաեւ մի քանի ստուգողական հանդիպումների, այդ թվում «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ ԱՄՆ-ում:

Ֆոտո՝ fc-zenit.ru

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով