16:07  ,  16 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Ռուս հոկեյիստները վստահ հաղթանակ տարան, Կովալչուկը կրկնեց Պավել Բուրեի ռեկորդը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրում B խմբում ընգրկված Ռուսաստանի հավաքականը 8։2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Սլովենիայի թիմի նկատմամբ։

Դուբլի հեղինակ է դարձել ռուսական ԲՄԱ-ի խաղացող Իլյա Կովալչուկը, որը Օլիմպիական խաղերում 11-րդ գոլը խփեց Ռուսաստանի հավաքականի կազմում։ Այդ ցուցանիշով նա կրկնեց ռուս լեգենդար հոկեյիստ Պավել Բուրեի ռեկորդը։ Կովալչուկը 11 գոլ խփեց 25-րդ օլիմպիական խաղում, իսկ Բուրեից պահանջվել էր 12 հանդիպում։

Բացի այդ, 34-ամյա Կովալչուկը գոլի հեղինակ դարձավ 5-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում անընդմեջ, գրում է «Чемпионат.com»-ը։

B խմբի մյուս խաղում ամերիկացիները 2։1 հաշվով հաղթեցին Սլովակիայի հավաքականին։ Երրորդ տուրում կկայանա ԱՄՆ – Ռուսաստան դիմակայություն։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռուսաստանի հավաքականը 2։3 հաշվով պարտվել էր Սլովակիային, իսկ ԱՄՆ-ը նույն հաշվով պարտվել էր Սլովենիային։

Ֆոտո՝ twitter.com/russiahockey_en

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում