15:35  ,  16 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա. «Արսենալը» 3 խաղացող ունի շաբաթվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականն ու շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին։

Լավագույն խաղացողների թվում է նաեւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, որը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ էր դարձել շվեդական «Էստերսունդի» դեմ արտագնա խաղում (3։0)։ Օզիլի հետ մրցանակի համար կպայքարեն նաեւ Մանուել Ֆերնանդեսը («Լոկոմոտիվ»), Միշի Բատշուային («Բորուսիա Դ․») եւ Արից Ադուրիսը («Աթլետիկ Բիլբաո»)։

Շաբաթվա խորհրդանշական հավաքականում տեղ են գտել՝ Դավիդ Օսպինան («Արսենալ»), Նաչո Մոնրեալը («Արսենալ»), Կալում Չեմբերսը («Արսենալ»), Լուկաս Էրնանդեսը («Աթլետիկո»), Շտեֆան Լյայները («Զալցբուրգ»), Կալում Մաքգրեգորը («Սելթիկ»), Բրունու Ֆերնանդեշը («Սպորտինգ»), Անդրե Շյուրլեն («Բորուսիա Դ․»), Տիմո Վերները («Լայպցիգ») եւ Միշի Բատշուային («Բորուսիա Դ․»)։

Հիշեցնենք, որ «Էստերսունդի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանըն «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։  Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին Լոնդոնում։

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով