19:11  ,  16 փետրվարի, 2018

Ռոնալդուի խորամանկությունը 11 մետրանոցի իրացման ժամանակ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած 11 մետրանոցը: Մեկնաբանները նկատել էին, որ 33-ամյա պորտուգալացին հենման ոտքով կարողացել է օդ բարձրացնել գնդակը հարվածից առաջ:

«Ռոնալդուն հենման ոտքի ուժով կարողանում է այնպիսի տատանում ստեղծել, որ խոտածածկը շարժվում է եւ գնդակը մի փոքր բարձրանում է օդ: Դա խելահեղություն է: Կրիշտիանուն այդպիսի հարվածներ կատարել է նաեւ մարզումների ժամանակ»,- BT Sports-ի եթերում ասել է Ֆերդինանդը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել է 3:1 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ:

Ֆոտո՝ twitter.com/realmadrid

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում